Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն համակցված հարված է հասցրել Բրյանսկի էներգետիկ օբյեկտներին. մարզպետ

ՌԴ ՀՕՊ միջոցները մարզի երկնքում ուկրաինական 26 ռեակտիվ անօդաչու են խոցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Բրյանսկի մարզի էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Ուկրաինացի ահաբեկիչները կրկին հարձակման են ենթարկել Բրյանսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։ Ուկրաինայի զինված ուժերը միտումնավոր համակցված հարված են հասցրել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ինքնաթիռատիպ ռեակտիվ անօդաչուների կիրառմամբ»,– գրել է նա իր Telegram– ալիքում։

Նրա խոսքով` հարձակման հետևանքով Կլինցովի շրջանի մի քանի բնակավայրեր հոսանքազրկվել են։
«Չնայած բազմակի զանգվածային հարձակումներին, համապատասխան ծառայությունները անմիջապես մեկնել են դեպքի վայր», – ասել է մարզպետը՝ նշելով, որ խմբերի պրոֆեսիոնալ աշխատանքը թույլ է տվել արագ վերականգնել էլեկտրամատակարարումը։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի մարտիկներին մարզը թշնամու հարձակումներից պաշտպանելու համար՝ նշելով, որ ուկրաինական հարձակումը, ի վերջո, հետ է մղվել։ Մարզի երկնքում ուկրաինական 26 ռեակտիվ անօդաչու է խոցվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։