Ռուսաստանի արդարադատության նախկին փոխնախարարին մահացած են գտել բնակարանում

ՌԴ դեսպանատուն. Արխիվային լուսանկար
Իրավապահ մարմինները հայտնել են, որ ​արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի մահը քրեական բնույթ չի կրում։
Sputnik
​ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ՌԴ արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինները:
​«3-րդ Կրասնոգվարդեյսկայա փողոցի տներից մեկի բնակարանում մահացած հայտնաբերվել է Սերգեյ Տրոպինը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
​Աղբյուրը հայտնել է նաև, որ արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի մահը քրեական բնույթ չի կրում:
Նշենք, որ Սերգեյ Տրոպինը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 1996 թվականի փետրվարից մինչև 1997 թվականի մարտը: 1996 թվականի մայիսին նրան շնորհվել է արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի կոչում: