Մոսկվայում ՌԴ ՊՆ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ մահափորձ է իրականացվել

Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է գեներալի մեջքին և փախել: Տուժածը հոսպիտալացվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Մոսկվայում մահափորձ է կատարվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ, նա հրազենային վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:
Ըստ հաղորդագրության` անհայտ անձը փետրվարի 6-ին Վոլոկոլամսկի խճուղու բնակելի շենքերից մեկում մի քանի անգամ կրակել է գեներալի ուղղությամբ, որից հետո փախել է դեպքի վայրից։
Քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ» և «հրազենի ապօրինի շրջանառություն» հոդվածներով:
Վլադիմիր Ալեքսեևը 2011 թվականից զբաղեցնում է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Սանկտ Պետերբուրգում զինվորականի սպանություն ծրագրող ուկրաինացի գործակալ է ձերբակալվել. ԱԴԾ