ՌԴ ՊՆ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձը ցույց է տալիս, որ Ուկրաինան մշտապես պատրաստ է բանակցային գործընթացի տապալմանն ուղղված սադրանքների գնալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այս ահաբեկչական հարձակումը ևս մեկ անգամ հաստատեց, որ Զելենսկու ռեժիմը մշտապես պատրաստ է սադրանքների, որոնք իրենց հերթին ուղղված են բանակցային գործընթացի խափանմանը։ Ռեժիմը պատրաստ է ամեն ինչ անել իր արևմտյան հովանավորներին համոզելու համար, որ պոկ չգան ԱՄՆ–ից, որը փորձում է հասնել արդար կարգավորման, և փորձեն խափանել Վաշինգտոնի ջանքերը», - այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ քննչական կոմիտեն, անհայտ անձն այսօր առավոտյան Մոսկվայի բնակելի շենքերից մեկում կրակել է Ալեքսեևի վրա, վերջինս հոսպիտալացվել է: Քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։