ԵԱՀԿ ամբողջ օրակարգն ուկրաինացվել է. Սերգեյ Լավրով

Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է այն գործողությունները, որոնք կարող են օգնել կառույցին պահպանել իր նշանակությունը։
Sputnik
ԵԱՀԿ ամբողջ օրակարգն ուկրաինացվել է, բայց ոչ ոք իրավունք չունի ԵԱՀԿ տարածքում հավակնել գերիշխանության։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Շվեյցարիայի արտգործնախարար Իգնասիո Կասիսի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցություններից հետո:
«Մենք ավելի լայն համատեքստում խոսեցինք, թե ինչ կարելի էր անել, որպեսզի ԵԱՀԿ-ն այնուամենայնիվ պահպաներ իր նշանակությունն ու ինքն իրեն։ Մենք մեր գործընկերներին մանրամասն պատմեցինք Ռուսաստանի նախագահի` եվրասիական մեծ գործընկերություն ձևավորելու նախաձեռնության մասին, որը կարող է դառնալ եվրասիական անվտանգության ճարտարապետության նյութական հիմքը», - ասել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդհանուր առմամբ Լավրովը Կասիսի և Սինիրլիօղլուի հետ բանակցություններն անվանել է «անկեղծ»՝ նշելով, որ գործընկերները հասկանում են, թե ինչ ճգնաժամում է գտնվում ԵԱՀԿ-ն:
ԵՄ շատ երկրներ դժգոհ են Գերմանիայի` բոլորին կրկին իրեն ենթարկելու ցանկությունից. Լավրով