Թրամփը հանդես է եկել ՌՀՍ-ի երկարաձգման փոխարեն նոր համաձայնագրի մշակման օգտին

Նրա խոսքով՝ գործող համաձայնագիրը լրամշակման կարիք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Ռազմավարական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետի փոխարեն երկարաձգման փոխարեն նոր՝ կատարելագործված պայմանագրի մշակման օգտին: Նման հայտարարություն նա արել է իր «Truth Social» սոցցանցում։
«Մենք պետք է թույլ տանք մեր միջուկային փորձագետներին մշակել նոր՝ կատարելագործված և արդիականացված համաձայնագիր, որը ապագայում երկար կծառայի»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին, «վատ է համաձայնեցվել» Միացյալ Նահանգների կողմից:
Այսօր ավելի վաղ «Axios»-ը հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ևս կես տարով պահպանել դրա առանցքային դրույթները: Լրատվականի աղբյուրները նշել են, որ պայմանագրի գործողության ժամկետը պաշտոնապես ավարտվում է փետրվարի 5-ին և իրավաբանորեն չի երկարաձգվի, սակայն կողմերը քննարկում են դրա հիմնական դրույթների ժամանակավոր կատարումը և նոր համաձայնագրի շուրջ զուգահեռ բանակցությունները: Վերջնական որոշումը, «Axios»-ի տվյալներով, պահանջում է երկու երկրների նախագահների հավանությունը: