Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է տեղի ունեցել

Ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսում։ Նրանք առաջին բուժօգնություն են ստանում, որից հետո կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնման համար։
Sputnik
Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 157 զինվորական` փոխարենը 157 ռազմագերի հանձնելով Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Բացի այդ, վերադարձվել են Ռուսաստանի Դաշնության 3 քաղաքացիներ՝ Կուրսկի մարզի բնակիչներ, որոնք անօրինական կերպով պահվում էին Կիևի ռեժիմի կողմից:
Ռուսաստանն ու Ուկրաինան 300-ից ավելի գերի են փոխանակելու․ Ուիտկոֆ
Ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսում, այնտեղ անհրաժեշտ օգնություն են ստանում, որից հետո կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնման համար։
Նշվում է, որ 157 ռուսաստանցի զինծառայողների վերադարձի հարցում միջնորդական օգնություն են ցուցաբերել ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն:
ՌԴ–ն Ուկրաինային 1000 մարտիկների դի է հանձնել ռուսաստանցի 38 զոհված զինվորների դիմաց