Ռուսաստանցի հաքերը, որը գործել է ի շահ ուկրաինական կիբեռստորաբաժանման, պետական դավաճանության գործով 16 տարվա ազատազրկման է դատապարտվել, նրա նկատմամբ նաև 100 հազար ռուբլու տուգանք է սահմանվել։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Գերատեսչությունից նշել են, որ հաքերը Կիևի հրահանգով կիբեռհարձակումներ է իրականացրել ռուսական տեղեկատվական ռեսուրսների վրա։
Նրա գործողությունները երկրի կարևորագույն տեղեկատվական ենթակառուցվածքների օբյեկտների աշխատանքի խափանումների են հանգեցրել։