Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ-ն իմաստություն կցուցաբերի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան. Արխիվային լուսանկար
Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ ցանկացած ռազմական լուծում անթույլատրելի է, վտանգավոր և կարող է տարածաշրջանային հետևանքներ ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ իշխանությունները իմաստություն կցուցաբերեն Իրանի հետ հարաբերություններում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն և նրա համախոհները, ամեն դեպքում, իմաստություն կցուցաբերեն և ավելի կառուցողական կգործեն։ Ցանկացած ռազմական լուծում անթույլատրելի է, վտանգավոր և կարող է տարածաշրջանային հետևանքներ ունենալ», – ասել է Նեբենզյան։
Նա նշել է, որ Իրանի հետ կապված հակասությունները, այդ թվում՝ միջուկային ծրագրի թեմայով, լուծելու միակ կենսունակ ճանապարհը քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորումն է՝ հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ միջազգային իրավունքի պահպանմամբ։
«Բոլոր կողմերին կոչ ենք անում հենց այս մոտեցմամբ առաջնորդվել և պատրաստ ենք ամեն կերպ աջակցել երկխոսությանը», – ընդգծել է մշտական ​​ներկայացուցիչը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան Օմանում ուրբաթ, ինչը պաշտոնապես հաստատել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:
ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածների մասին՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»:
Պայթյունավտանգ է ողջ տարածաշրջանի համար. Լավրովը՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման մասին