Մահացել Է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը

Վերջին տարիներին նավատորմի ծովակալը ծանր հիվանդ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Կյանքից հեռացել է ՌԴ ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, նավատորմի ծովակալ Վլադիմիր Կուրոեդովը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նրա շրջապատից:
«Վլադիմիր Իվանովիչը մահացել է կյանքի 82-րդ տարում ՝ երկարատև հիվանդությունից հետո», - ասել Է գործակալության զրուցակիցը:
Կուրեդովը ՌԴ ՌԾՈւ-ն գլխավորել է 1997-2005 թվականներին։ Նավատորմի ծովակալ կոչումը նրան շնորհվել է 2000 թվականին։