ԵՄ շատ երկրներ դժգոհ են բոլորին կրկին իրեն ենթարկելու Գերմանիայի ցանկությունից. Լավրով

Լավրովը խոստովանել է, որ խիստ զարմացել է՝ լսելով Գերմանիայի կանցլերի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը Եվրոպայի ամենամեծ երկիրն է։ Ընդ որում, նա շարունակել է խոսել այնպիսի ոճով, կարծես Ռուսաստանին հրավիրում է վերադառնալ եվրոպական հանրույթ։
Sputnik
Այն, ինչ գործնականում անում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ պատերազմի նախապատրաստվել է, և ԵՄ շատ երկրներում մեծանում է ցանկությունը՝ թույլ չտալ Գերմանիային հերթական անգամ իրեն ենթարկել մնացած բոլորին։ Այս մասին RT–ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա RT–ի հաղորդավար Ռիք Սանչեսին հիշեցրել է, որ կանցլերը, ստանձնելով իր պաշտոնը, հանել է երկրի ռազմական կարիքների համար նախատեսված ծախսերի սահմանափակումները։
«Նա ասաց, որ այդ ամենն անհրաժեշտ է, որպեսզի Գերմանիան կրկին, ես ընդգծում եմ այս բառը՝ «կրկին», դառնա Եվրոպայի գլխավոր ռազմական ուժը»,-նշել է Լավրովը Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ տված հարցազրույցում։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունն ու Մերցը երկրի վերածնունդը բացահայտ կերպով կապում են դրա ռազմականացման և պատերազմի նախապատրաստվելու հետ։
Պայթյունավտանգ է ողջ տարածաշրջանի համար. Լավրովը՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման մասին
Լավրովը մատնանշել է նաև Գերմանիայի հայտարարություններում առկա անհամապատասխանությունները. Արևմուտքը պարբերաբար իր քաղաքացիներին ներկայացնում է ռազմական և տնտեսական առումով թույլ Ռուսաստանի կերպարը, մինչդեռ պաշտպանության նախարար Պիստորիուսը հայտարարում է, որ 2029-2030 թվականներն այն սահմանագիծն են, երբ պետք է պատրաստ լինել Ռուսաստանի դեմ պատերազմին, քանի որ վերջինս իբր պատրաստվում է հարձակվել։
«Նայեք, թե ինչ փաստարկներ ենք լսում եվրոպացիներից. «Ռուսաստանը թուլացել է», «Ռուսաստանը հազիվ է առաջ շարժվում Ուկրաինայի տարածքով», «Ռուսաստանը օրական մի թեյի գդալ է զավթում այդ հողից», «Ռուսաստանի մոտ ոչինչ չի ստացվում», «պատերազմի հինգերորդ տարին է», «հսկայական կորուստներ»։ Նրանք գրում են, թե «Ռուսաստանը ստիպված է հաղթահարել սպառազինությունների շատ տեսակների գծով հետամնացությունը»՝ իրենց ընտրողների համար Ռուսաստանը պատկերելով ռազմական և տնտեսական առումով թույլ երկիր։ Ընդ որում, նրանք հենց նույն պահին, առանց որևէ «անցման», կամուրջ են գցում դեպի այն թեզը, որ հենց դրա համար էլ պետք է պատրաստվել իրենց վրա Ռուսաստանի հարձակմանը։ Բայց եթե դուք մեզ նկարագրում եք որպես ռազմական և տնտեսական առումով թուլացած երկիր, ապա գոնե մի փոքր երևակայություն ունեցեք՝ ձեր ընտրողների ուղեղները մի քիչ ավելի էլեգանտ ձևով «լվանալու» համար»,-ասել է նախարարը։
Ընդհանուր առմամբ, նա ողորմելի է անվանել ԵՄ երկրների դիվանագիտությունը՝ օրինակ բերելով Ֆրանսիայի նախագահին, որը հայտարարել էր «Պուտինի հետ իր հնարավոր զրույցի տեխնիկական նախապատրաստման» մասին։
«Դե ես․․․ մի օր․․․ կզանգեմ Պուտինին։ Անլուրջ է։ Սա ինչ-որ ողորմելի դիվանագիտություն է։ Եթե ուզում ես զանգել և ինչ-որ բանի մասին լուրջ խոսել, ուրեմն զանգիր»,-հավելել է Լավրովը։
Արևմուտքում ճգնաժամ է հասունանում, Գրենլանդիան դրա վառ օրինակն է. Լավրով