Ձերբակալվել է Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած անձը

Sputnik
Ոստիկանները հայտնաբերել են եկեղեցուց մոմակալ գողացած անձին, տեղեկությունը հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը հայտնաբերվել է այսօր առավոտյան ու տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից գողություն կատարում։