ՌԴ ԶՈւ–ն հունվարին ավելի քան 10 հազար միավոր սպառազինություն է ստացել. Բելոուսով

2026 թվականին ՌԴ զորքին նախատեսվում է մատակարարել ավելի քան 310 հազար նմուշ տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի բանակը 2026 թվականի հունվարին ավելի քան 10 հազար միավոր սպառազինություն և շուրջ 2 մլն խոցման միջոցներ է ստացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հատկապես պահանջարկ ունեցող սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրության և մատակարարման հարցերով խորհրդակցության ժամանակ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտնել է նաև, որ 2026 թվականին Ռուսաստանի զինված ուժերին նախատեսվում է մատակարարել ավելի քան 310 հազար նմուշ տեխնիկա և մոտ 21 մլն խոցման միջոցներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հատուկ ռազմական գործողության գոտում Ռուսաստանի զինված ուժերի խմբավորումների ապահովման հետ կապված հարցեր, ինչպես նաև ամփոփվել են այս տարվա հունվարին ռազմական նշանակության արտադրանքի և մատակարարման արդյունքները։