Փաշինյանի ու Ալիևի բանակցություններն ավարտվել են

Փաշինյան–Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թ. հոկտեմբերի 2–ին` Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առանձնազրույցը Աբու Դաբիում ավարտվել է։ Այն հաջորդել էր ընդլայնված կազմով բանակցություններին։
Փաշինյանն ու Ալիևը ԱբուԴաբիում են՝ մասնակցելու «Մարդկային եղբայրության համար Զայեդի մրցանակի» հանձնման արարողությանը:
Հիշեցնենք, որ Փաշինյան–Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերի 2–ին` Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ առաջին հերթին քննարկել են «Թրամփի երթուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցումը։
Մինչ այդ, նրանք հոկտեմբերին հանդիպել են նաև Դուշանբեում և Շարմ Էլ Շեյխում։
Աբու Դաբիում ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանդիպել են 2025 թ. հուլիսի 11-ին։ Հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ։ Մինչ այդ, օգոստոսի 8–ին Վաշինգտոնում Փաշինյանը և Ալիևը ստորագրեցին մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում էին երկու երկրների միջև խաղաղության ամրապնդմանը, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և փոխադարձ տնտեսական կապերի հաստատմանը։ Ի դեպ, այս թեմաներն են հիմնականում լինում երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումների և քննարկումների առանցքում։