ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին սոցցանցում հայտնում է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հանդիպմանը հայկական կողմի պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով է մեկնել։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նա մասնակցելու է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։
Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։