Կուբայում օդի ջերմաստիճանն առաջին անգամ հասել է 0–ի

2026 թվականի ձմեռը ցուրտ է նույնիսկ ամենահարավային հատվածներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Կուբայում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ 0 աստիճան է գրանցվել: Այս մասին հայտնել է Օդերևութաբանության ազգային ինստիտուտը: Ռեկորդային ցածր ցուցանիշը գրանցվել է երկրի արևմտյան հատվածում՝ Մատանսաս նահանգում:

«Ջերմաստիճանի նախկին ռեկորդը՝ 0,6 աստիճան, գրանցվել էր Բաինոա կայանում 1996 թվականի փետրվարի 18-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կուբայի արևմտյան և կենտրոնական շրջաններում գտնվող այլ օդերևութաբանական կայաններում գրանցվել է համապատասխանաբար 1,4 և 5 աստիճան տաքություն:
Արեգակի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ