Խոշոր հրդեհ Թեհրանում. այրվում է շուկաներից մեկը

Տեղում հրշեջներ են աշխատում։ Հրդեհի առաջացման պատճառները չեն նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Այսօր առավոտյան Թեհրանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Irna գործակալության տեղեկություններով՝ այրվում է տեղի Ջաննաթ Աբադ շուկան։
Կադրերում երևում է, որ կրակը տարածվել է շուկայի մեծ մասի վրա։ Տեղում հրշեջներ են աշխատում։
Հրդեհի առաջացման պատճառները չեն նշվում։
Հիշեցնենք` անցյալ շաբաթ Իրանի մի քանի քաղաքներում մի շարք պայթյուններ էին որոտացել։ Պայթյուն էր տեղի ունեցել, մասնավորապես, Բանդար Աբբասի բնակելի շենքում, որտեղ մեկ մարդ զոհվել էր, 14-ը՝ վիրավորվել։ Պայթյուններ էին տեղի ունեցել նաև Ահվազում, Կասրե-է-Շիրինում, Աբադանում և Փարանդայում։ Բոլոր այս քաղաքներում ռազմաբազաներ և ռազմավարական այլ օբյեկտներ են տեղակայված։
Թեհրանից ոչ հեռու գտնվող նավթաբազայում գազի պահեստարան է այրվել
Նշենք, որ արտակարգ իրավիճակների մասին այս հաղորդագրությունները ստացվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին հարվածելու սպառնալիքների ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:
ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածները՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»:
Խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանի Մեծ շուկայում. տեսանյութ