ՀՀ Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

2025–ի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ էր մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կրկին սահմանելով 6.50 %։ Որոշումն ընունվել է այսօր ԿԲ խորհրդի նիստի ժամանակ։
Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվում է 8.00%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:
Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2025 թվականի փետրվարի 4–ից մինչև դեկտեմբեր չէր փոխվել. փետրվարի 4-ին այն իջեցվել էր 0.25 տոկոսային կետով` սահմանվելով 6.75 %։
ՀՀ կենտրոնական բանկը 2025–ի դեկտեմբերի 16–ին 0.25 կետով իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50 %։