Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել Ղրիմում։ Անվտանգության դաշնային ծառայության` Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի գծով վարչության շենքում ծրագրվող ահաբեկչական հարձակումը պետք է իրականացներ մահապարտ-ահաբեկիչը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Ահաբեկչության կազմակերպմամբ զբաղվել է Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի աշխատակից Իվան Կրինովը (1996 թ. ծնված), որը բնակվում է Օդեսայում: Նա կապ է հաստատել տեղի բնակչի հետ և ստիպել նրան ձեռքը ռումբ վերցնել։
Կրինովը տղամարդուն պաշտոն է խոստացել ԱԴԾ-ում, բայց դրա համար նա պետք է առաջադրանք կատարեր և շենքում մեկ կիլոգրամ պայթուցիկով բարձրախոս տեղադրեր «դավաճաններին հայտնաբերելու համար»։
«Կենդանի ռումբին» ձերբակալել են շենքում։ Խաբեությամբ ստիպելով մասնակցել հանցագործությանը` տղամարդուն որպես մահապարտ են օգտագործել։