ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով խաղաղ բնակիչներ են մահացել։ Telegram–ում այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ մասնավոր տանը հասցված հարվածից հրդեհ է բռնկել, ինչը շենքի մասնակի փլուզման է հանգեցրել։
«Դեպքի վայրում աշխատող փրկարարները երկու մարմին են հայտնաբերել։ Չկան բառեր, որոնք կարող են մխիթարել հարազատներին և մտերիմներին նման վշտի մեջ։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում», – գրել է Գլադկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։