Մեկնարկել է «Ռուսաց լեզուն Հայաստանում. նոր հորիզոններ» մրցույթի հայտերի ընդունումը

Մրցույթը կանցկացվի երկու փուլով։ Աշխատանքները կգնահատի ժյուրին, որի կազմում կընդգրկվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Այսօր մեկնարկել է «Ռուսաց լեզու. նոր հորիզոններ» 7-րդ միջազգային մրցույթի հայտերի ընդունումը։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետները, որոնք ռուսաց լեզու և ռուս գրականություն են դասավանդում։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Մասնակիցները պետք է «Հավերժական արժեքներ և նոր իմաստներ ապագա սերունդների համար» թեմայով էսսե գրեն, որը թույլ կտա որոշել մասնագիտական կարողությունների ձևավորման մակարդակը և գնահատել նրանց ստեղծագործական և նորարարական մոտեցումը կրթական գործընթացին: 30 հաղթողներին երկրորդ փուլում կառաջարկվի «Բոլոր ժամանակների հերոսը» թեմայով տեսաշնորհանդես ներկայացնել (պատմություններ ականավոր հայրենակիցների մասին, որոնց ստեղծագործական ու մասնագիտական ժառանգությունը մերձեցնում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին):
Աշխատանքները կգնահատի ժյուրին, որի կազմում կընդգրկվեն բարձր որակավորում ունեցող ռուսաստանցի մանկավարժներն ու բանասերները:
«Ռուսաց լեզուն Հայաստանում. նոր հորիզոններ» մրցույթի եզրափակիչ փուլի 10 մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմներով և կայցելեն Ռուսաստան:
Բացի ստեղծագործական փորձություններից, նախագծի շրջանակում Երևանում ուսուցիչների համար ուսումնամեթոդական սեմինար կանցկացվի, դպրոցականների շրջանում ասմունքի մրցույթ կկազմակերպվի, և «Պուշկինի հեքիաթները» խորագրով ցուցահանդես տեղի կունենա։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2026 թվականի օգոստոսի 31-ին:
Նախագիծը կազմակերպել է «Ռուսական հումանիտար առաքելություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների միջազգային ասոցիացիայի, Ռուսագետների հայկական ասոցիացիայի աջակցությամբ և իրականացվում է ՌԴ նախագահի՝ քաղաքացիական հասարակության զարգացման դրամաշնորհի շրջանակում, որը տրամադրվել է նախագահական դրամաշնորհների հիմնադրամի կողմից:
Ժողովուրդներին կապող կարևոր բաղադրիչ. Երևանում ընտրեցին ռուսաց լեզվի լավագույն ուսուցչին