Գիշերը Արեգակի վրա բարձր դասի (X8.11) բռնկում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Նշվում է, որ Երկրի համար հստակ հետևանքները դեռ հայտնի չեն։
Մեկ օրում ընդհանուր առմամբ 17 միջին և բարձր մակարդակի բռնկումներ են գրանցվել։
Բարձր դասի բռնկումը ուժգնությամբ երրորդն է արեգակնային ներկայիս փուլում։ Լաբորատորիայից նշել են, որ սա տասնամյակի ընթացքում նման բռնկման առաջին դեպքն է։