Դատարանն անփոփոխ է թողել Գյումրու համայնքապետի ԺՊ–ի խափանման միջոց բացակայելու արգելքը

Լրատվամիջոցի տեղեկություններով` Սպարտակ Ղուկասյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին, դատարանը որոշել է հարկադրաբար ներկայացնել նրան դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի խափանման միջոց բացակայելու արգելքը անփոփոխ է թողնել, իսկ նրա օգնական Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, կայացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և «Գյումրու կոմունալ ծառայության» պետ Արտյոմ Մկրտչյանի գործով դատական նիստը։
Արտյոմ Մկրտչյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է և կիրառվել է վարչական հսկողություն։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Սպարտակ Ղուկասյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին, դատարանը որոշել է հարկադրաբար ներկայացնել նրան։
Հիշեցնենք` քրեական վարույթը վերաբերում է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում ի աջակցություն Վարդան Ղուկասյանի բողոքի ակցիաներին, որն իրավապահները որակել են որպես զանգվածային անկարգություն։