Միհրան Հարությունյանը երկարատև դադարից հետո առաջին հաղթանակն է տարել խառը մենամարտերում

Հաղթանակներ են գրանցել նաև Պարգև Խաչատրյանը, Ժորա Սահակյանը, Արթուր Հարությունյանը, Դավիթ Մգոյանը, Կամո Գրիգորյանը, Արշակ Դադուրյանը։
Sputnik
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկարատև դադարից հետո առաջին հաղթանակն է տարել խառը մենամարտերում։
Լոս Անջելեսում անցկացված UpNextFighting 30 մրցաշարում 66,5 կգ քաշային կարգում Հարությունյան մենամարտեց ամերիկացի Շեյն Տորեսի եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Մենամարտը կանգնեցվեց 4-րդ ռաունդում:
«Շատ բարդ մենամարտ էր: Մրցակիցս բավականին ուժեղ էր: Ինձ այս հաղթանակը բարդ տրվեց, քանի որ ես երկար ժամանակ չէի մենամարտել, չէի մարզվում, ոչինչ չէի անում, մարզում էի երեխաներին: Որոշեցի վերադառնալ եւ նորից պայքարել: Այս հաղթանակի համար շնորհակալ եմ իմ թիմին, մարզիկներին, իմ մենեջերին՝ մենամարտի հնարավորություն տալու համար»,- հաղթանակից հետո ասաց Միհրան Հարությունյանը:
Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:
Հարությունյանի նախորդ մենամարտը տեղի էր ունեցել 2023 թ. օգոստոսի 22-ին կրկին Լոս Անջելեսում։
Նույն մրցաշարում հաղթել են նաև Պարգև Խաչատրյանը, Ժորա Սահակյանը, Արթուր Հարությունյանն ու Դավիթ Մգոյանը, Կամո Գրիգորյանը, Արշակ Դադուրյանը։