Մահացել է Սնուփ Դոգի 10 ամսական թոռնուհին

Փոքրիկը ծնվել է ժամկետից երեք ամիս շուտ ՝ 2025 թվականի փետրվարի վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Մահացել է ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի թոռնուհին, որին նրա միակ դուստրը՝ Քորի Բրոդուսը, լույս աշխարհ էր բերել ընդամենը 11 ամիս առաջ, հաղորդում է НТВ-ն:
Աղջիկը Սնուփ Դոգի դստեր առաջին երեխան էր։ Նրա ծննդյան մասին Քորին և նրա ամուսինը հայտնել են անցյալ տարի՝ նշելով, որ նա վեց ամսական է ծնվել։
Իր գրեթե ամբողջ կարճատև կյանքը փոքրիկը, որը ծնվել է ժամկետից երեք ամիս շուտ, անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում HELLP համախտանիշով։ Նա 20 օր առաջ էր դուրս գրվել։