ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի-Sputnik. Լիբանանի հարավում ավտոմեքենային իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ Է զոհվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան բժշկական աղբյուրը:
«Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում Էբբա և Դուվեյր բնակավայրերի միջև ընկած ճանապարհին հարվածել է ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան բռնկվել է, վարորդը մահացել է: Տուժել է նաև 9-ամյա երեխա, որը պատահաբար հայտնվել է գնդակոծության վայրում»,- հայտնել Է աղբյուրը։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ Իսրայելը 2025 թվականի սկզբից ավելի քան 4,5 հազար հարձակում է իրականացրել երկրի տարածքի վրա։Այս հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ, ավելի քան 680-ը վիրավորվել են։
Իսրայելական բանակըհայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հըզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ նրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու համար: Իսրայելը բազմիցս կրկնել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ նպատակ ունենալով վերացնել շիաներից բխող սպառնալիքը: