Հարձակման դեպքում Իրանը չի սահմանափակվի ծովում պատասխան գործողությամբ. Շամխանի

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը վստահեցրել է, որ Թեհրանը վերահսկում է իրավիճակը և անհրաժեշտ պահին կհարվածի թշնամուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանը պատրաստ է հակառակորդին հակահարված տալ ոչ միայն ծովում, այլև ավելի լայն ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Իրանի շուրջ ամերիկյան ուժերի կուտակման ֆոնին այս հայտարարությունն է արել երկրի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին:
«Մենք չենք սահմանափակվի հակառակորդի հետ միայն ծովում բախմամբ և պատրաստվել ենք գործողությունների ավելի մեծածավալ սցենարների», - պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Շամխանին ընդգծել է, որ Իրանին հայտնի է թշնամական ուժերի գործողության ծրագիրը, և Թեհրանը վերահսկում է իրավիճակը և անհրաժեշտ պահին պատասխան հարված կհասցնի:
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն