Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանը համաձայնել է զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց. Պեսկովը` Թրամփի խնդրանքի մասին

ԱՄՆ առաջնորդը երեկ հայտնեց, որ խնդրել է ռուսական կողմին մեկ շաբաթ չհարվածել ուկրաինական օբյեկտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ռուսաստանը համաձայնել է մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքի հետ։ Լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Թրամփն իսկապես անձնական խնդրանքով դիմել է նախագահ Պուտինին` մեկ շաբաթով՝ մինչև փետրվարի 1-ը, զերծ մնալ Կիևին հարվածելուց՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահը երեկ հայտարարեց, որ ուժեղ ցրտերի պատճառով անձամբ է խնդրել ռուս գործընկերոջը մեկ շաբաթ չհարվածել ուկրաինական օբյեկտներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։