ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Ռեչնոյե և Տերնովատոյե, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Բերեստոկ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ Ռեչնոյե բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Դնեպր», Տերնովատոյեն՝ «Արևելք», իսկ Բերեստոկը՝ «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները։
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։