Միջոցների սղության պատճառով ՄԱԿ-ը ֆինանսական կոլապսի եզրին է. գլխավոր քարտուղար

Ըստ գործող կանոնների` ՄԱԿ-ը 2027 թվականին պետք է վերադարձնի 1,3 միլիարդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կազմակերպության բոլոր անդամ-պետություններին ուղղված նամակում նախազգուշացրել է ՄԱԿ-ին սպառնացող ֆինանսական կոլապսի վտանգի մասին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Կա՛մ բոլոր անդամ–պետությունները ամբողջովին և ժամանակին կկատարեն իրենց պարտավորությունները ներդրումների մասով, կա՛մ ստիպված կլինեն արմատապես վերանայել ֆինանսական կանոնները՝ կանխելու վերահաս ֆինանսական կոլապսը»,-ասվում է նամակում:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը, ըստ կանոնների, 2027 թվականին պետք է վերադարձնի 1,3 միլիարդ դոլար չծախսված միջոցները, որոնք կազմակերպությունը չունի:
«Ըստ գործող կանոնների՝ 2027 թվականին մենք ստիպված կլինենք վերադարձնել 1,3 միլիարդ դոլարը, որը չի հաջողվել ծախսել չստանալու պատճառով։ Նման պակասուրդը չի կարող ծածկվել»,-ասվում է նամակում։
ԱՄՆ–ն խնդրել է Իրանի հարցով ՄԱԿ–ի ԱԽ նիստ գումարել. օր է նշանակված
Գուտերեշի նամակում նաև ընդգծվում է, որ ՄԱԿ-ը չի կարող չվճարված միջոցների հաշվին ապահովել բյուջեի կատարողականը, և ի վիճակի չէ վերադարձնել այն գումարները, որոնք երբևէ չի ստացել։