Կլինեն տեղումներ, բայց ջերմաստիճանը կբարձրանա․ Սուրենյանը տաք եղանակ է խոստանում

Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ ՀՀ-ին Միջերկրական ծովից տաք ցիկլոն է մոտենում ու այն կպահպանվի մոտ 5 օր։
Sputnik
Հայաստանին Միջերկրական ծովի շրջաններից հունվարի 31-ի երեկոյան ժամերից հերթական ցիկլոնը կմոտենա ու երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում, որն ուղեկցվում է ցածր ջերմային ֆոնով։ Առանձին հատվածներում նաև մառախուղ է լինում։
«Հունվարի 31-ի երեկոյան ժամերից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, որը երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ։ Հանրապետության առանձին շրջաններում այդ օրերին տեղումներ կլինեն՝ հիմնականում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում նաև քամու ուժգնացում, ինչպես նաև բուք և ցածր տեսանելիություն կլինի։ Այդ ցիկլոնն իր հետ տաք օդային հոսանքներ է բերելու, ու վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3-ը ներառյալ, օդի ջերմաստիճանն այս օրերի համեմատ կբարձրանա 7-8 աստիճանով»,- նշեց Սուրենյանը։
Ըստ մասնագետի՝ սառը օդը կվերանա։