ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Երևան քաղաքի Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Երևան քաղաքի Շերամի փողոցում բռնկված հրդեհը
Երեկ` հունվարի 29-ին, տեղեկացրել էինք, որ անձեռոցիկների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել էր ժամը 14։15-ին։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23։10-ին։
«Հունվարի 30-ին` ժամը 11։04-ին, հրդեհը մարվել է»,– ասված է հաղորդագրությունում
Հիշեցնենք` դեպքի վայր էր մեկնել 15 մարտական հաշվարկ։