Որոշ մարզերում մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

Կոթի գյուղը. Արխիվային լուսանկար
Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության մարզերում հունվարի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի առավոտյան ժամերին, 30-ի ուշ երեկոյան, 31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 30-31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Հունվարի 29-31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևանում ևս հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի առավտյան ժամերին, փետրվարի 1-2-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 29-31-ին սպասվում է մառախուղ։
Մայրաքաղաքում հունվարի 29–ի ցերեկը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -2...-4 աստիճան։