ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ կառվարությունը կփոխհատուցի մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդները։ Այդ մասին այսօր համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ խոսքը վերաբերում է «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին, սակայն չի նշվում թե քանի շահառուի մասին է խոսքը և ընդհանուր առմամբ որքան գումար է փոխհատուցվելու։
Փոխհատուցում կստանան նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1–ի դրությամբ հաշվառված անձանց:
Ի դեպ, ավանդը կփոխհատուցվի բացառապես անկանխիկ եղանակով: