ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Փետրվարի 2-ից «Իդրամ», «Իզի Փեյ» և «Թել-Սել» վճարահաշվարկային կազմակերպություններն այլևս չեն իրականացնի Ucom ընկերության բաժանորդների վճարումների ընդունում։ Այս մասին հայտնում է բջջային օպերատորը։
Ավելի վաղ «Viva Armenia» և «Team Telecom» բջջային օպերատորները ևս հայտնել էին վերոնշյալ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։
«Վճարումներ չեն իրականացվի նշված կազմակերպությունների վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում։ Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է»,–նշված է հաղորդագրության մեջ։
UCOM ծառայությունների դիմաց վճարումներ կարելի է կատարել հետևյալ կերպ.
My Ucom հավելված
U!Pay հավելված
Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ
U!Pay-ի սպասարկման գրասենյակներ
Գործընկեր բանկերի հավելվածներ, մասնաճյուղեր և տերմինալներ
«ՄոբիԴրամ» ՓԲԸ–ի հավելված և վճարային տերմինալներ
«Միփեյ» ՍՊԸ–ի հավելված
«ՀայՓոստ» ՓԲԸ–ի բաժանմունքներ։
Հավելենք, որ երեք բջջայինօպերատորներն էլ նշել են, որ նմանորոշման պատճառըփոխշահավետ պայմաններով համագործակցությանշուրջ համաձայնության չգալն է։