ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով անվտանգության և արդարադատության ոլորտների 15 պաշտոնյաների, ինչպես նաև 6 իրավաբանական անձանց։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ պաշտոնական տեղեկագրի թարմացված ցանկին։
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են իրավապահ մարմինների, դատական համակարգի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին, որոնց Բրյուսելում համարում են երկրի ուժային համակարգի առանցքային կառույցների անդամներ:
Ընդհանուր առմամբ` նոր սահմանափակումներ են մտցվել 21 սուբյեկտի՝ 15 ֆիզիկական և 6 իրավաբանական անձանց նկատմամբ։