ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Դոնեցկի բնակիչը ձերբակալվել է ԱԴԾ աշխատակցին կաշառք տալու ժամանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
«ՌԴ ԱԴԾ վարչությունը Դոնեցկի բնակչի է ձերբակալել քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառելու ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեչությունից նշել են, որ ՌԴ ՔՕ 291-րդ հոդվածի համաձայն՝ անվտանգության մարմինների աշխատակցին կաշառելու փորձի համար ձերբակալվածին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։