Հայոց Բանակի օրն է. քաղաքացիները և պաշտոնյաները ծաղիկներ և ծաղկեպսակներ են տանում Եռաբլուր

Sputnik
Այսօր` Հայոց Բանակի ստեղծմոն 34–րդ տարեդարձին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում քաղաքական, հասարակական գործիչներ և շարքային քաղաքացիներ։
Առավոտից ծաղկեպսակներ և ծաղիկներ են բերվում Եռաբլուր՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների և սպաների հիշատակը հարգելու համար։
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, որ Եռաբլուր են գալիս ինչպես ընդդիմադիր գործիչներ, այնպես էլ շարքային քաղաքացիներ։
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: