Գիշերը Հայաստանի առանձին շրջաններում և Երևանում ձյուն կգա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4–6 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` առաջիկա գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ։
Այսօր Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4–6 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց մառախուղ կլինի։ Առաջիկա գիշերը սպասվում է ձյուն։
ԱՄՆ–ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 30–ի