ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանում ձյուն չի գա։Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 27-28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Այսօր մառախուղ է սպասվում նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի -1–ից -3, գիշերը` -5-ից -7 աստիճանի սահմաններում։