Ոսկու բորսայական գները նոր ռեկորդ են սահմանել

Ոսկու բորսայական գինը առաջին անգամ գերազանցել է 5000 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ոսկու և արծաթի բորսայական գները թարմացրել են պատմական առավելագույն արժեքը, հետևում է աճուրդների տվյալներից։
Մոսկվայի ժամանակով ժամը 7:57-ի դրությամբ, Նյու Յորքի Comex բորսայում ապրիլյան ոսկու ֆյուչերսները աճել են 88.56 դոլարով կամ 1.78%-ով՝ հասնելով 5105.69 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար։ Թանկարժեք մետաղի պատմական առավելագույն արժեքը կազմել է 5128.85 դոլար։
Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսները աճել են 6.47%-ով՝ հասնելով 107.89 դոլարի մեկ ունցիայի համար։ Առևտրի ընթացքում գները թարմացրել են ռեկորդը՝ բարձրանալով մինչև 109.32 դոլար։
Ինչպես նշել է «ԲԿՍ ներդրումների աշխարհ» ընկերության ֆոնդային շուկայի փորձագետ Ալեքսանդր Շեպելյովը` միջազգային դաշտում բարձր լարվածության պահպանման, պատժամիջոցների և առևտրի ապագլոբալացման ուժեղացման պայմաններում ոսկու գինը երեք-չորս տարվա ընթացքում կարող է տասը հազար դոլարի հասնել։
Կշարունակվի՞ արդյոք ոսկու գների աճը 2026 թվականին. համաշխարհային կանխատեսումներ