ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում, սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Այսօր առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը -1-ից -3, երեկոյան՝ -4-ից -6 աստիճան։