ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ուկրաինական զինուժը վերջին մեկ օրվա ընթացքում Բելգորոդի մարզի ուղղությամբ ավելի քան 60 անօդաչու թռչող սարք է արձակել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի հարվածների տակ են հայտնվել մարզի 35 բնակավայրեր։ Արձակվել է 53 արկ և արձանագրվել է 64 ԱԹՍ-ի հարձակում, որոնցից 31-ը խոցվել և ճնշվել են։ Տուժել է մեկ խաղաղ բնակիչ։ Նշված ժամանակահատվածում վնասվել է 1 բազմաբնակարան շենք, ենթակառուցվածքային 2 օբյեկտ, 11 մասնավոր տուն, էներգետիկ օբյեկտներ, 1 սոցիալական օբյեկտում և 24 տրանսպորտային միջոց։
«Շեբեկինոյի շրջանում Շեբեկինո քաղաքը, Բոլշետրոիցկոյե, Բուլանովկա, Զիբորովկա, Մեշկովոյե, Նովայա Տավոլժանկա և Տերեզովկա գյուղերը հարձակման են ենթարկվել 28 անօդաչուների կողմից, որոնցից 15-ն ճնշվել և խոցվել են։ Շեբեկինո քաղաքում դրոնի պայթյունի հետևանքով տուժել է մեկ խաղաղ բնակիչ։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց»,-գրել է Գլադկովը Telegram-ում։
Նա հավելել է, որ Բելգորոդի ուղղությամբ արձակվել է 24 զինամթերք, Գրայվորոնի և Կրասնայա Յարուգայի շրջանների ուղղությամբ՝ 29 արկ և 15 անօդաչու, որոնցից 3-ը խոցվել և ճնշվել են։ Մարզի ղեկավարի խոսքով՝ Բելգորոդի և Բորիսովկայի շրջանները հարձակման են ենթարկվել 13 ԱԹՍ-ների կողմից, որոնցից 8-ը խոցվել և ճնշվել են, իսկ Վալույկիի և Վոլոկոնովկայի շրջանները՝ 8 անօդաչուների կողմից, որոնցից 5-ը ճնշվել և խոցվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։