Մխիթարյանը խփել է մրցաշրջանի առաջին գոլը և օգնել «Ինտերին» հաղթել Իտալիայի առաջնությունում

Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկել ավելացված 2-րդ րոպեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել իտալական A Սերիայի 22-րդ փուլի խաղում:
Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Պիզային»: Խաղի սկզբում պարտվելով 0:2 հաշվով՝ «Ինտերը» ոչ միայն հավասարեցրել է հաշիվը, այլև կամային հաղթանակ տարել 6:2 հաշվով:
«Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն». ՀՖՖ-ն շնորհավորել է Մխիթարյանին
Հայաստանի հավաքականի նախկին ավագն իր թիմի 6-րդ գոլը խփել է երկրորդ խաղակեսում՝ աչքի ընկնելով ավելացված 2-րդ րոպեին:
Սա Մխիթարյանի առաջին գոլն էր 2025/2026 մրցաշրջանում։
Նշենք, որ հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը դարձել է 37 տարեկան:
«Դևը՝ դաշտի կենտրոնում». Հենրիխ Մխիթարյանը համաշխարհային ԶԼՄ-ների էջերում է