Հայաստանում տեղումները մի քանի օրով կդադարեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կբարձրանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 0–ից -2, գիշերը` -8-ից -10 աստիճանի սահմաններում։
Եղանակի տեսություն