ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ ԱՄՆ–ի առնվազն 18 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել ուժեղ ձնաբքի պատճառով։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, տեղի իշխանությունները մարդկանց կոչ են անում մնալ տներում, չեղարկվել կամ հետաձգվել է շուրջ 8300 չվերթ։
Ըստ տեղեկությունների՝ ձմեռային հզոր փոթորիկը մոլեգնում է շուրջ 40 նահանգներում՝ ձյան առատ տեղումների և սառցակալման պատճառով վտանգավոր իրավիճակ ստեղծելով մոտ 240 մլն մարդու համար։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ որոշ շրջաններում հնարավոր վնասը կարող է համեմատելի լինել փոթորկի հասցրած վնասների հետ:
Մոտ 140 մլն մարդ արդեն ձնաբքի մասին նախազգուշացում է ստացել։
Էներգամատակարարող ընկերությունները նախապես պատրաստվում են հնարավոր հոսանքազրկումներին։ Պատրաստվածության անհրաժեշտ վիճակի են բերվել շուրջ 30 որոնողափրկարարական խմբեր:
Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության տվյալներով՝ իշխանություններն ավելի քան 7 մլն չափաբաժին սնունդ, 600 հազար վերմակ և 300 գեներատոր են տեղակայել այն վայրերում, որտեղով սպասվում է, որ կանցնի ձմեռային փոթորիկը: