Վթար Կոտայքի մարզում․ վարորդներից մեկը մահացել է

Ավտոմեքենաները բախվել են Ջրվեժ գյուղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատարն ու «Ford» մակնիշի միկրոավտոբուսը, բախման հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 16։20–ի սահմաններում։ Վթարի հետևանքով մահացել է «Ford»-ի վարորդը։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմին։
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է հիվանդանոց