Հայաստանի առանձին շրջաններում քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում կրկին ձյուն կգա հունվարի 23-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում քամին կուժգնանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հունվարի 22-24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր հանրապետությունում տեղումներ չեն գրանցվի։ Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -1–ից -3, գիշերը` -4-ից -6 աստիճանի սահմաններում։
Եղանակի տեսություն