ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Դանիան ինքնուրույն գլուխ կհանեն Գրենլանդիայի հարցում: Այս մասին նա ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։
«Կարծում եմ, որ նրանք կհասկանան միմյանց»,- նշել Է Պուտինը՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունները կղզու ռազմավարական նշանակության մասին:
Ավելի վաղ ԱՄՆնախագահ ԴոնալդԹրամփըհայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի կարիքն ունի, քանի որ դանիական կղզին «շրջապատված է Ռուսաստանի և Չինաստանի նավերով»։ Թրամփը նաև հնարավոր է համարել, որ Վաշինգտոնին մերժելու դեպքում Գրենլանդիան կարող է անցնել Մոսկվայի կամ Պեկինի ազդեցության տակ։
Պուտինը, ոչ առանց հեգնանքի, օրինակ է բերել Ալյասկայի վաճառքի գործարքը և պատմական պայմանական համեմատություն անցկացնելով՝ Գրենլանդիայի հնարավոր արժեքը գնահատել է 200-250 միլիոն դոլար:
«Եթե համեմատենք Ալյասկայի և Գրենլանդիայի տարածքը, տարբերությունը կազմում է մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր։ Համապատասխանաբար, ելնելով Ալյասկայի գործարքի արժեքից, Գրենլանդիայի գինը կարող էր լինել 200-250 միլիոն դոլարի սահմաններում»,- ասել է նախագահը։
Ընդ որում նա նշելէ, որ ոսկու այն ժամանակվա գների համեմատ գումարը կարող էր մոտենալ մեկ միլիարդ դոլարին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «ունակ է նման գումարի էլ դիմանալ»:
Պուտինը նաև հիշեցրել է, որ Դանիան արդեն ունի Միացյալ Նահանգներին տարածքներ վաճառելու փորձ: Նրախոսքով՝ 1917 թվականին Կոպենհագենը Վաշինգտոնին վաճառեց Վիրջինյան կղզիները, ինչը հաստատում է երկկողմ հարաբերություններում նման նախադեպի առկայությունը:
Գրենլանդիան Դանիայի Թագավորության մի մասն է։Ավելի վաղ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կղզին վաճառքի ենթակա չէ և կոչ են արել ԱՄՆ-ին հարգել իրենց տարածքային ամբողջականությունը: