Նովոսիբիրսկում երկհարկանի խանութ է փլուզվել, կան տուժածներ. տեսանյութ

Փլուզվել է վարչական շենքի տանիքը։
Sputnik
Նովոսիբիրսկի Պերվոմայսկի շրջանում փլուզվել է երկհարկանի խանութի տանիքը, կան տուժածներ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը։
«Նովոսիբիրսկ քաղաքի Պերվոմայսկի շրջանում՝ Նաումովի փողոցի 26 հասցեում, տեղի է ունեցել խանութի շենքի փլուզում։ Ներկայում տեղում աշխատում են փրկարարական ծառայությունները, կատարվում է փլված կառույցի քանդում: Այս պահին հայտնի է երկու տուժածների մասին։ Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ միջադեպի պատճառները պարզվում են:
Սղոցանյութի պահեստ է այրվում Նովոսիբիրսկի մարզում՝ 1800 քմ տարածքում